տուն Սպորտ Արսենալը կփորձի ամռանը ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Արսենալը կփորձի ամռանը ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

119
0

xavi

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին գրում է Independent-ը՝ հղում կատարելով Fichajes.net-ին։

Իսպանական կայքի ունեցած տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբի սկաուտները հետևում են Մխիթարյանի խաղին։ Մեծ է հավանականությունը, որ «Արսենալը» հայ ֆուտբոլիստին գնելու պաշտոնական առաջարկ կանի առաջիկա ամռանը։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»։