Լոնդոնի «Արսենալը» բանակցութոյւններ է վարում իտալական «Նապոլիի» հետ արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի տեղափոխության հարցով: Այս մասին հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը:
Իգուաինի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ատլետիկոն»: Լոնդոնյան ակումբը պատրաստ է 27-ամյա Իգուաինի համար վճարել 40 մլն եվրո, մինչդեռ իտալական ակումբը պահանջում է 50 մլն եվրո:
«Արսենալը» Իգուաինին պատրաստ է տարեկան վճարել 6 մլն եվրո աշխատավարձ: