«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է թիմ հրավիրել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին գրում է Tuttomercato-ն։
Թեպետ Ամռանը կատարած լուրջ ձեռքբերումներին լոնդոնյան ակումբի չի փայլում Անգլիայի Պրեմիեր լիգայում։ «Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է 20 մլն եվրոյի առաջարկ անել գերմանական թիմին։
Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանն իր կարողություններով նման Ֆրենք Լեմպարդին։ Նա հաջողությամբ է հանդես գալիս ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանվելիս։ Նշվում է նաև, որ «Արսենալը» Մխիթարյանի դիրքի համար ունի արդեն այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Մեսութ Օզիլն ու Ալեքսիս Սանչեսը։