«Սկսվում է Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը»,- առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցուցադրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ու մասնավորապես ամրագոտին ամրացնելու, երեխաներին ոչ թե գրկում, այլ քարսիթում պահելու կարևորությունը։
Թորոսյանը նստել է վարժասարքին, որն ավտովթարի իմիտացիա է ստեղծել։ Նախարարի գրկում գտնվող խաղալիքը փոխարինում է երեխային՝ ցույց տալու համար, թե որքան վտանգավոր է նրա համար մեքենայում առանց քարսիթի գտնվելը։