տուն Լուրեր Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

107
0

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի 2019 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր:

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ջուլֆալակյանը գերազանցեց Բուլղարիայից Դմիտրի Ալեքսանդրովին: Հայ ըմբիշը գոտեմարտում հաղթեց 5:1 հաշվով:

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում: