տուն Լուրեր Բլոգ ԱՄՆ-ում տեղի կունենա Արսեն Ջուլֆալակյանի և Կայլ Դեյկի գոտեմարտը

ԱՄՆ-ում տեղի կունենա Արսեն Ջուլֆալակյանի և Կայլ Դեյկի գոտեմարտը

87
0

untitled

Կրկին ստիպված եմ անդրադառնալ ինձ և նաև ամբողջ հայկական սպորտի համար բավականին ցավոտ թեմայի՝ոչ պրոֆեսիոնալ մարզական լրագրությանը։ Չնայած՝ցավոք սրտի մեր երկրում ոչ պրոֆեսիոնալիզմը ամենուրեք է…Բայց,այս պահին լինելով պրոֆեսիոնալ մարզիկ, պարտքս եմ համարում անդրադառնալ հենց վերոնշյալ թեմային։
Երբ հաճախ այդ մասին խոսում եմ հենց այդ նույն ոլորտի լրագրողների հետ,նրանց գերակշիռ մասը համաձայնում է ինձ հետ։ Բայց էդ ախր հարցի լուծում չի։ Դեռ ավելին՝ամենավատ երևույթներից է գիտակցել սեփական անորակությունը և ոչինչ չձեռնարկել դրա բարելավման ուղղությամբ։ Վերջը հո մենակ copy past անելով ու «ռոճիկ» ստանալով չի։
Հիմա նշեմ հերթական հիասթափությանս պատճառը.
Շատերն են տեղյակ,որ 19.12 — 20.12.2014–ին Նյու Յորքի Madison Square Garden–ում տեղի է ունենալու իմ գոտեմարտը Ամերիկայի բազմակի չեմպիոնի հետ։ Սա աննախադեպ երևույթ է հայկական սպորտի պատմության մեջ, քանզի մ.թ.ա. մինչ այսօր առաջին անգամ հայ մարզիկը ելույթ է ունենալու այդ հեղինակավոր դահլիճում։ Եվ երբ տեսնում ես,որ ամբողջ ըմբշամարտի աշխարհը բուռն կերպով քննարկում է այդ միջոցառումը լրատվամիջոցներով և կայքերով, ստանում ես բազմաթիվ հարցեր և շնորհավորհանքներ կապված դրա հետ, իսկ քո հարազատ երկրի մամուլը և մեդիան բավարարվում են քո իսկ սեփական FB-յան էջին զետեղված ամերիկյան հոդվածի թարգմանությամբ…մեղմ ասած՝զարմանում ես:
Մյուս կողմից էլ փորձում ես հարցին այլ անկյունից նայել–չէ՞ որ այնքան “հույժ կարևոր” ինֆորմացիա կա մեր սպորտում. օրինակ՝ով ինչ մեքենա է վարում, որտեղ է հանգստանում և ում հետ, և ով որտեղ master class–ներ է անկացնում…Չնայած՝ սա արդեն միջազգային սպորտից է:
Ինչևէ, սպասենք այդ գոտեմարտի դրական արդյունքին և ապա ոչ «պակաս սպասված», այդքան «խորհրդավոր» և «փիլիսոփայական» հարցին մարզական լրագրողների կողմից–Արսեն,ի՞նչ էիք զգում,երբ NY–ի Madison Square Garden–ում վեր էր խոյանում մեր հայոց Եռագույնը…
Կարելի է գոնե 7-8 տարին մեկ նոր հարցեր մտածել` 1-2 հատ:

Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը: