տուն Լուրեր Արսեն Ավետիսյանի կինը` ամուսնու որոշման մասին

Արսեն Ավետիսյանի կինը` ամուսնու որոշման մասին

163
0

0cd4c25c831de3813b69c8cb881ece281-588x294

 

Երեկ մամուլում տարածվեց տեղեկություն, ըստ որի «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանն ընդունել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հաշտության առաջարկը:

Araratnews.am-ը կապ է հաստատել Արսեն Ավետիսյանի կնոջ` Իզաբելլա Մելքումյանի հետ, պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման որոշումը բարձրացված աղմուկից հետո:

«Կան դեպքեր, երբ ներողամտությունը ավելի լավ արդյունքի կարող է բերել»,- մեզ հետ զրույցում ասաց Իզաբելլա Մելքումյանը:

«Ես էլ եմ հուսով, որ մեր երկրում նման բաներ էլ չեն լինի: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ պատժվում  են ոչ այն մարդիկ, որոնք պետք է պատժվեին: Կարծում եմ` այստեղ խնդիրը պատժելու մեջ չէ: Մենք` որպես այս երկրի քաղաքացի, պետք է մեզ պաշտպանված զգանք մեր երկրում»,- ասաց նա: