տուն Լուրեր Արփինե Հովհաննիսյանի առաջարկը` Հրանտ Բագրատյանին

Արփինե Հովհաննիսյանի առաջարկը` Հրանտ Բագրատյանին

97
0

Arpine1

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին մերժեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  օրենքի նախագիծը, որով Բագրատյանն առաջարկում էր քաղաքացիական օրենսգքրի 230 հոդվածի առաջին մասում համապատասխան լրացում կատարել արգելք սահմանելով գրավի առարկա դարձնել այն գույքը, որը պատկանում է սեփականատիրոջ անչափահաս երեխաներին՝ սեփականության կամ օգտագործման իրավունքով, այսինքն՝ նրանց սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանը չդառնա գրավի առարկա, ինչպես նաևւ պետական անվանական այն արժեթղթերը, որոնց թողարկման պայմաններով նախատեսված են, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն: Որոշման նախագիծը ներկացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Պատգամավորը վեր է հանել այնպիսի խնդիրներ, որոնք գոյություն ունեն մեր պրակտիկայում, այն է՝ երեխաներին անօթևան թողնելու խնդիրը որպես իրավաչափ նպատակ ու հաճախ պատահում է այնպես, որ ծնողները օտարում են բնակարանը, և երեխաները հնարավոր է, որ լինեն անօթևան: Կիսելով պատգամավորի մտահոգությունները, այնուամենայնիվ, գտել ենք, որ այդպիսի կոշտ կարգավորումներ նախատեսելը ուղղակիորեն հակասության մեջ է մտնում սեփականության իրավունքի ու Սահմանադրությամբ նախատեսված սեփականատիրոջը պատկանող երեք իրավազորությունների (տիրապետում տնօրինում, օգտագործում) հետ»:

Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց Հրանտ Բագրատյանին համապատասխան փոփոխությունը ձևակերպել Ընտանեկան օրենսգրքում, իսկ իրենք այդ հարցում կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն: