տուն Լուրեր Արփինե Հովհաննիսյանը շարունակելու է ղեկավարել Արդարադատության նախարարությունը

Արփինե Հովհաննիսյանը շարունակելու է ղեկավարել Արդարադատության նախարարությունը

119
0

Arpine

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Araratnews.am-ի հավաստի  տեղեկություններով՝ Արփինե Հովհաննիսյանը շարունակելու է ղեկավարել նշված գերատեսչությունը:

Նշենք, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը մամուլում սկսվեցին շրջանառվել ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ֆոնին:

Հիշեցնենք՝ Հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն արդարադատության նախարար է նշանակվել 2015թ-ի սեպտեմբեր ամսին: