տուն Լուրեր Արփինե Հովհաննիսյանը քննարկել է Երևան-Քուվեյթ չվերթի հնարավորությունները

Արփինե Հովհաննիսյանը քննարկել է Երևան-Քուվեյթ չվերթի հնարավորությունները

107
0

an-472x265

Պաշտոնական այցով Քուվեյթում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 2-ին հանդիպումներ է ունեցել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ IV Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի, Քուվեյթի թագաժառանգ Աբդուլա ալ-Սաբահի, վարչապետ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահի, ԱԺ նախագահ Մարզուք ալ-Ղանիմի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը ինչպես արդարադատության, այնպես էլ մի շարք կարևոր և հիմնական ոլորտներում:

Մասնավորապես՝ քննարկվել է ներդրումային օրենսդրության կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորությունները:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն