տուն Լուրեր Արփինե Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության մասին

Արփինե Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության մասին

93
0

Հով

Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջում ՀՀ վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Հարցուպատասխանի շրջանակներում առաջին հարցը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությանը, մասնավորապես՝ վերջին շրջանում լայն հնչեղություն ստացած ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործունեության վերաբերյալ հրապարակումներին և հարցրեց՝ արդյոք ուսումնասիրե՞լ են հրապարակումներում առկա փաստաթղթերը և եկել համապատասխան եզրահանգման.«Հարցը միայն Միհրան Պողոսյանին չի վերաբերում: 2012 թվականին  մենք բազմաթիվ հարցադրումներ ենք արել կոռուպցիոն գործարքների մասին՝ ներկայացնելով բազմաթիվ պետական պաշտոնյաների անունները և նրանց կողմից իրականացված չարաշահումները: Կուզեի հարցնել՝ չե՞ք կարծում, որ հենց այդ հարցադրումների անտեսումը և չարձագանքելն է բերել կոռուպցիայի անմխիթար վիճակին, որն այսօր իսկապես սպառնալիք է դարձել մեր ազգային անվտագնությանը»:

Լևոն Զուրաբյանի հարցադրումներին ի պատասխան՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին գործը քննվում է և նախապատրաստվում են նյութեր.«Կոնկրետ Միհրան Պողոսյանի հետ կապված, ինչպես տեղեկացրել ենք ձեզ, ԴԱՀԿ-ն համապատասխան գրությամբ տեղեկացրել է արդարադատության նախարարությանը և, համապատասխանաբար, մենք ձեր հարցին տվել ենք պատասխան: Պաշտոնատար անձը հրաժարական է ներկայացրել և իր հրաժարականի մեջ հիմնավոր կերպով ներկայացրել է այն պատճառները, որն ինքը դրել է իր հրաժարականի հիմքում: Կա փաստ, որ ընթանում է քննություն և նախապատրաստվում են նյութեր: Կլինեն այլ փաստեր դրա հետ կապված. կարծում եմ՝ առիթներ կունենանք գնահատականներ հնչեցնելու: Ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը, պարոն Զուրաբյան, այդ խնդիրը և ձեր կողմից բարձրացված որևէ հարցադրում երբևէ չի անտեսվել և ուզում եմ հավաստիացնել, որ ընդհանրապես դրա հետ կապված որևէ հարցադրում չի անտեսվում: Բոլորորովին այլ հարց է, թե ինչ ընթացակարգերով և որ դեպքում ինչպիսի քննություն է ընթանում, կամ ինչպիսի մեխանիզմներ, միջոցառումներ են իրականացվում: Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն  իր իրավասության շրջանում համապատասխան միջոցառումներ ձեռնարկում է, պարզապես չափազանց կարևոր է մի բան հասկանալ՝ հասցեականությունը որտեղ է և կոնկրետ որ պետական մարմնից ինչ պետք է ակնկալել»: