տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Ինչպես օրգանիզմից հանել ջրի ավելցուկը եւ ազատվել ոտքերի այտուցվածությունից

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Ինչպես օրգանիզմից հանել ջրի ավելցուկը եւ ազատվել ոտքերի այտուցվածությունից

137
0

1

Մարդու օրգանիզմը բաղկացած է 60–70 % ջրից, որի 2/3-ը բջիջների ներսում են, իսկ մնացած մասկ միջբջջային տարածությունում։ Եվ հենց դրանց ավելացումից էլ առաջանում են փքվածությունները։

Ինչպես պայքարել դրանց դեմ

Սկսիր սննդից

Աղը եւ զտված ածխաջրերը այն նյութերն են, որոնք պետք է հանել սննդակարգից, կամ գոնե պակասեցնել։ Քնելուց առաջ պետք չէ ուտել։

Մի մոռացիր վիտամինների եւ հանքանյութերի մասին

Այտուցվածությունն ահազանգում է, որ քո օրգանիզմը կարիք ունի թարմ մրգերի, բանջարեղենի եւ կանաչեղենի, որոնք հարուստ են կալիումով եւ մագնիումով։

Շատ շարժվեք

Նստակայց ապրելաձեւը երբեք օգուտ չի տվել։ Աշխատեք շատ քայլել, իսկ առավոտյան մարզանք անել։ Ֆիզիկական ակտիվությունը օրգանիզմից «քամում» է ջուրը։

Այտուցվածությունը ջրից հրաժարվելու պատճառ չպետք է հանդիսանա։
Բոլորը գիտեն, որ անհրաժեշտ է օրը գոնե 2լ ջուր խմել։ Սակայն դա պետք է անել օրվա ընթացքում, այլ ոչ թե միանգամից, լրացնելով այն հատկապես քնից առաջ։ Բացի այդ, սրտի եւ երիկամների խնդիրներ ունեցող մարդիկ ջուր խմելու կապակցությամբ պետք է անպայման խորհրդակցեն բժշկի հետ։

Քունը թույլերի համար չէ

Երբեք լավ, առողջ տեսք չեք ունենա, եթե ոչ լիարժեք քունը անընդհատ բնույթ ունենա։

Մերսումներ արեք

Դեմքի այտուցվածության դեպքում խորհուրդ է տրվում Զորգանի լիմֆոդրենաժային մերսումը։ Սակայն դա պետք է անի միմիայն մասնագետը։ Ինքնամերսումն այդ դեպքում միայն կվնասի։

Առողջ եղեք։