Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի երկրորդ տուրում մրցեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ։
Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց։ Պարտիան ավարտվեց 53-րդ քայլում։ Առաջին տուրում Լևոնը նույնպես խաղաղ ելքով էր ավարտել պարտիան՝ միավորը կիսելով ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։
Երկրորդ տուրում կայացել են հետևյալ խաղերը․
Վիշվանաթան Անանդ — Մագնուս Կառլսեն՝ ոչ-ոքի
Ֆաբիանո Կարուանա — Յան Նեպոմնեշիյ՝ ոչ-ոքի
Անիշ Գիրի — Լևոն Արոնյան՝ ոչ-ոքի
Սերգեյ Կարյակին — Լիրեն Դինգ՝ ոչ-ոքի
Շախրիյար Մամեդյարով — Հիկարու Նակամուրա՝ ոչ-ոքի
Մաքսիմ Վաշիե-Լագրավ — Սո Ուեսլի՝ ոչ-ոքի
Երրորդ տուրում Լևոն Արոնյանը մրցելու է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ։ 49-ամյա շախմատիստը ներկա պահին մրցաշարի միանձնյա առաջատարն է։