տուն Լուրեր Արոնյանը կիսեց միավորը Կարուանայի հետ. Հավակնորդների մրցաշար

Արոնյանը կիսեց միավորը Կարուանայի հետ. Հավակնորդների մրցաշար

27
0

681

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը խաղում էր ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 30-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին:

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի մյուս ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: