տուն Լուրեր Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը. տեսանյութ

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը. տեսանյութ

104
0

Ամերիկյան Սենտ Լուիսում մեկնարկած Grand Chess Tour-ի հերթական փուլը սկսեց  Լևոն Արոնյանը: Ինչպես փոխանցում է a1plus.am-ը, այս գիշեր կայացած արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերում մեր գրոսմայստերը տոնեց երեք հաղթանակ: Առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սեւերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, երկրորդում սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ, իսկ 3-րդ տուրում սեւերով ծնկի բերեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:

Աղբյուրը նշում է նաև, որ Արոնյանը այժմ 6 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր նախատեսված 4-6-րդ տուրերում նրա մրցակիցները կլինեն չինացի Դին Լիժենը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ ամերիկացի Լեյնիեր Պերեսը:

Տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում