տուն Լուրեր Առողջապահության ոլորտը մնում է Երևանի քաղաքապետարանի ծրագրային շարքում

Առողջապահության ոլորտը մնում է Երևանի քաղաքապետարանի ծրագրային շարքում

82
0

Տարոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև։

«Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:

Ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ ամեն օր տասնյակ կյանքեր են փրկվում, հարյուրավոր մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը: Ու համոզված եմ, որ, հավատարիմ ձեր երդմանը, դուք այսուհետ ևս անմնացորդ նվիրումով շարունակելու եք մարդասիրական ձեր առաքելությունը՝ արժանանալով հասարակության առանձնակի հարգանքին:

Առողջապահության ոլորտը եղել ու մնում է Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի օր առաջ բարելավենք քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների աշխատակիցների աշխատանքային պայմանները, այդպիսով նաև նպաստելով մեր համաքաղաքացիներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու հնարավորությանը: Ու վստահ եմ, որ մեր համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարճ ժամանակում կունենանք բոլոր առումներով իրապես լավագույն համակարգ:

Սիրելի բուժաշխատողներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, բոլորիդ քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն եմ մաղթում»: