տուն Լուրեր Առողջապահության նախարարության աշխատակիցը հայտնել է հարստացված ալյուրի վնասակարության մասին

Առողջապահության նախարարության աշխատակիցը հայտնել է հարստացված ալյուրի վնասակարության մասին

122
0

big_1418114172_7181328

Ֆոլաթթվով և երկաթով ալյուրի հարստացումը կառաջացնի գեների մուտացիա այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեցին «Նանետ» միջազգային էկոլոգիական անվտանգության գիտխորհրդի քարտուղար, ակադեմիկոս Դոլորես Ղափանցյանը և գեոֆիզիկ Աշոտ Կարապետյանը:

Բանախոսները ներկայացրեցին այն երկրների բնակիչների առողջական վիճակի վատացումը, որոնցում օգտագործվում է հարստացված ալյուրը: Դոլորես Ղափլանցյանը ներկայացրեց, որ Հայաստանում չկան ոչ մի փորձագիտական գնահատականներ, չկան հետազոտություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ ֆոլաթթվով ալյուրը հարստացնելու համար: «Եթե այս օրինագիծը ցանկանում են ընդունել հղիների համար, ապա թող հղիներին տան այսպիսի հարստացումներով ալյուր, կամ դեղեր, որոնք առանց այն էլ տրվում են»:

Աշոտ Կարապետյանն անդրադարձավ առողջապահության նախարարի՝ օրինագծի դեմ խոսողներին դիլետանտ անվանելուն: Գեոֆիզիկը հայտնեց, որ նույն առողջապահության նախարարությունում կան շատ աշխատակիցներ, որոնց ուղղակիորեն կարելի է համարել «անգրագետներ»:

Չիլիի օրինակին անդրադառնալով՝ Աշոտ Կարապետյանը հայտնեց, որ քննարկումներից մեկի ժամանակ Առողջապահության նախարարության աշխատակիցը հայտնել է ֆոլաթթվով հարստացված ալյուրի վնասակարության մասին: «Մեր բանավեճերից մեկի ընթացքում առողջապահության նախարարության աշխատակից Ասլանյանը համաձայնեց այն մտքի հետ, որ ֆոլաթթվով հարստացված ալյուրը արագացնում է մարդու օրգանիզմում քաղցկեղածին մանրէների աճը»:

Առողջապահության նախարարությունն այս ծրագիրը ցանկանում է ի կատար ածել, քանի որ հակառակ դեպքում Յունիսեֆ կազմակերպությունը 2012թ-ին Հայաստան ներմուծած սարքավորումները անվճար չի տրամադրի՝ ներկայացրեց Աշոտ Կարապետյանը: «Յունիսեֆը Հայաստանին տրամադրելիք սարքավորումներից բացի նաև մեկ տարվա համար նախատեսված հավելումները անվճար է տրամադրելու: Մյուս տարիների համար մենք ենք վճարելու այդ թույների համար գումարը: Սա ևս մի ծանրաբեռնվածություն է մեր բյուջեյի համար»:

ԱՄՆ-ի օրինակը բերելով բանախոսները հայտնեցին, թե ինչու այդ երկրում չեն հանում օրենսդրությունով ամրապնդված ալյուրի հարստացումը: ԱՄՆ-ում այս հավելումներից այնքան է շատացել աուտիզմի դեպքերը, որ ԱՄՆ-ի իշխանությունները վախենում են ալյուրի հարստացումները հանել օրենսդրությունից: Հանելու դեպքում պատճառաբանություն է անհրաժեշտ, իսկ պատճառաբանել, որ այն առաջացնում է քաղցկեղածին մանրէներ օրգանիզմում և շատացնում աուտիզմով հիվանդ երեխաների ծնունդը միլիոնավոր դատական գործերի սկիզբ կդրվի: Միլիոնավոր ԱՄՆ քաղաքացիներ կսկսեն դատի տալ պետությանը, իրենց առողջությանը վնաս պատճառելու համար:

Արևիկ Նահապետյան