տուն Լուրեր Առողջապահության նախարարը հրաժարվեց խոսել Սամվել Ալեքսանյանի եւ Միհրան Պողոսյանի ընկերություններից (տեսանյութ)

Առողջապահության նախարարը հրաժարվեց խոսել Սամվել Ալեքսանյանի եւ Միհրան Պողոսյանի ընկերություններից (տեսանյութ)

99
0

Armen Muradyan

ՀՀ մանկական պոլիկլինիկաներում ծնողներին խորհուրդ են տալիս կրծքի կաթին փոխարինող երկու տեսակի կաթնախառնուրդ օգտագործել, առաջինը՝ Hipp, իսկ եթե երեխան ինչ-ինչ պատճառներով դա չի ընդունում, ապա՝ Humana։ Եվ պատճառն այն է, որ այդ երկու կաթնախառնուրդներից առաջինը ներմուծում է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը, երկրորդը՝ Միհրան Պողոսյանի «Քեթրինը»:

Այս մասին մամուլում եղած հրապարակումներին այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

«Որևիցե բրենդային խնդիր չէի ուզենա մեկնաբանել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ բոլոր խնդիրները, որոնք կան, կկարգավորվեն կառավարության համապատասխան որոշմամբ:

Հարցին՝ ստացել են նախարարությունում այդ դիտարկման վերաբերյալ ահազանգ, Արմեն Մուրադյանը հրաժարվեց պատասխանել:

Մանրամասները՝ տեսանյութում: