տուն Հասարակություն Բժիշկ Առողջ ատամներ ունենալու 12 հիմնական գործոններ. ԱՎԱՆՏԱ

Առողջ ատամներ ունենալու 12 հիմնական գործոններ. ԱՎԱՆՏԱ

225
0

12053240_835880749863256_476945585_n

Առողջ ատամներ ունենալու 12 հիմնական գործոններ. պարզաբանում է «Ավանտա» ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-թերապևտ Հովհաննես Ռափյանը:

1.  Ատամների մաքրման համար առավոտյան և երեկոյան մի՛ մոռացեք տրամադրել 2-3 րոպե: Խոզանակներ ընտրելիս նախապատվությունը տվեք միջին կոշտության խոզանակներին և երեք ամիսը մեկ փոխեք դրանք:

2.  Կերակրի մնացորդներից ձերբազատվելու համար օգտագործեք ատամի թելեր և վրձիններ, քանի որ դրանք հիանալի մաքրում են միջատամնային անցքերը՝ կանխարգելելով կարիեսի առաջացումը:

3.   Ատամների մածուկ ընտրելիս նախապատվությունը տվեք ֆտոր պարունակող մածուկներին, քանի որ ֆտորը բարձրացնում է ատամի էմալի դիմադրողականությունը:

4.  Սնվեք հավասարակշված. օգտագործեք բնական, թարմ և չզտված մթերք՝  ցորենի հաց, մրգեր և բանջարեղեն, և ատամները կստանան բոլոր կարևոր հանքանյութերն ու միկրոէլեմենտները :

5 .  Հնարավորինս պահպանեք հեղուկի ռեժիմ: Հեղուկը բարձրացնում է թքի արտադրությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում ատամի էմալի վրա:

6.  Սահմանափակեք քաղցրի ՝  թխվածքաբլիթների, տորթերի, սպիտակ ալյուրով պատրաստված հացաբուլկեղենի օգտագործումը: Դրանք բարձրացնում են բերանի թթվային պարունակությունը՝ նպաստելով մանրէների առաջացմանը:

7.  Մի՛ օգտագործեք շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ, որովհետև դրանք օրգանիզմից դուրս են բերում կալցիումը, որի անբավար քանակն օրգանիզմում նպաստում է ատամների էմալային շերտի նվազմանը:

8.  Մի՛ մաքրեք ատամները ցիտրուսային կամ թթու հյութերի օգտագործումից անմիջապես հետո:

9. Մի՛ գայթակղվեք փափուկ, հեշտ ծամվող սնունդով. սովորաբար նմանատիպ սննդի օգտագործումը խոչընդոտում է ծամողական ֆունկցիայի աշխատանքին՝ այն դարձնելով ավելի պասսիվ:

12. Սահմանափակեք ծխելը. այն թոքերի միջոցով ներթափանցում է լնդերի արյունատար անոթներ: Ծխախոտի ծխի մեջ առկա բաղադրիչները խախտում են արյան շրջանառության բնականոն ընթացքը լնդերում ՝ առաջացնելով լորձաթաղանթի հյուծվածություն: Բացի դրանից, ատամները դեղնում են, և արագանում է ատամնաքարերի կուտակման գործընթացը:

11.  Խնայեք նյարդերը, քանի որ սթրեսները թուլացնում են իմունային համակարգի դիմադրողականությունը և բարձրացնում կարիեսի կամ պարադոնտիտի առաջացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ատամների կորստին:

12. Տարին մեկ, երկու անգամ այցելեք ատամնաբույժի՝ ատամնաքարերի մաքրման և հետազոտության նպատակով: