տուն Քաղաքական Միջազգային Առնվազն 20 երեխա է սպանվել Եմենում ահաբեկչության ժամանակ

Առնվազն 20 երեխա է սպանվել Եմենում ահաբեկչության ժամանակ

115
0

at_least_18

Եմենի Ալ-Բայդա նահանգի Ռադաա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 40 մարդ։

«Համաձայն զեկույցների՝ պայթյունները խլել են 40 մարդու կյանք, որոնցից մեծ մասը երեխաներ են», — հաղորդում է Xinhau գործակալությունը՝ հղում կատարելով Եմենի կառավարությունում իր աղբյուրին։ Առաջին մեքենան պայթել է շիաների կողմից վերահսկվող անցակետի մոտ, երբ այնտեղով անցնում էր դպրոցական ավտոբուս։ Երկրորդ պայթյունը հնչել է շիական մեկ այլ շրջանում։

Եմենում գործող ոչ մի ահաբեկչական կառույց առայժմ չի ստանձնել դրանց պատասխանատվությունը։