Հայտնի դերասան, Կալիֆոռնիայի նախկին քաղաքապետ Առնոլդ Շվարցնեգերը հրաժարվում է ստորագրել կնոջ` Մարիա Շրայվերի հետ ամուսնալուծության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Դերասանը դեռևս 2011 թվականին էր հայտարարել կնոջ հետ ամուսնալուծվելու մասին: 4 տարիների ընթացքում զույգը կիսել է 400 միլիոնանոց համատեղ կարողությունը, սակայն այժմ, երբ ամեն ինչ պատրաստ է, և մնում է միայն ստորագրել փաստաթղթերը, Շվարցնեգերը հրաժարվում է դա անել:
Ավելի վաղ նա կնոջ հետ բաժանվելու որոշումն իր կյանքի ամենամեծ սխալն էր անվանել: