տուն Լուրեր «ԱրմենՏել»­ը մինչև 2017 թվականը ինտերնետ հասանելիություն կապահովի մի շարք սահմանամերձ համայնքներում

«ԱրմենՏել»­ը մինչև 2017 թվականը ինտերնետ հասանելիություն կապահովի մի շարք սահմանամերձ համայնքներում

102
0

828050

«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1­ը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում` այդ թվում սահմանամերձ համայնքներում (Բաղանիս, Կոթի, Զորական և այլն) անլար տեխնոլոգիայի կիրառմամբ պետք է արդիականացնի կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հանրային ամրակցված հեռախոսային ցանցի հեռախոսագծերը, ինչը հնարավորություն կընձեռի այդ հեռախոսագծերով ստանալ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ: Ընկերությունը պետք է շարունակի ապահովել հիմնական հեռախոսային և լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումը: Այս մասին «Արմենպրես»­ը տեղեկացավ ՀԾԿՀ պաշտոնական կայքից. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկարաձգել է «ԱրմենՏել»­ի լիցենզիայի ժամկետը: Բացի այդ` լիցենզիայի 5.5 կետով նախատեսված բնակավայրերում պահպանելու են գործող հեռախոսակայաններն ու լարային ենթակառուցվածքները մինչև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ այդ հեռախոսակայանների ու լարային ենթակառուցվածքների շահագործումից հանելու հարցի համաձայնեցումը: Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը պետք է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնի մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1­ը լիցենզիայի 5.5 կետով սահմանված 02.12.2015 «ԱրմենՏել»­ը մինչև 2017 թվականը ինտերնետ հասանելիություն կապահովի մի շարք սահմանամերձ համայնքներում պարտավորության կատարումը ապահովող միջոցառումների ծրագիր, իսկ միջոցառումների ծրագրի ներկայացումից հետո, կիսամյակային պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: