Նորածնի մահ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում: Araratnews.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին: Ծննդկանին բժշկական կենտրոն են տեղափոխել մարզից, արդեն անգիտակից վիճակում: Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կեսարյան հատում է կատարվել: Բժիշկները կասկածում են, որ ծննդկանի մոտ ներարգանդային ինֆեկցիա է եղել: Դեպքը համարում են արտառոց: Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ նորածնի մահվան վերաբերյալ ահազանգ ստացել են: «Նորածնի հոր կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արմենիա» ԲԿ-ի ծննդատան բժշկուհու կողմից սխալ բուժում անելու հետևանքով ապրիլի 2-ին ծնված իր որդին երկու օր անց մահացել է»,- ասացին ոստիկանությունից, հավելելով, որ կատարվում է հետաքննություն: