տուն Լուրեր «Արմենիա» ավիաընկերությունը թռիչքները կսկսի 3 օդանավերով

«Արմենիա» ավիաընկերությունը թռիչքները կսկսի 3 օդանավերով

59
0

air-armenia-airplane-zvartnots-airport«Արմենիա» ավիաընկերությունը թռիչքները կսկսի 3 օդանավերով, իսկ հեռանկարում դրանց թիվը ուզում ենք հասցնել 8-ի։ Այս մասին  մարտի 9-ին լրագրողներին ասել է «Արմենիա» նոր ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիշվիլին։

Ավիաընկերության հիմնական պարկը կազմված կլինի 500, 700 եւ 800 մոդելների «Բոինգ 737» օդանավերից։ «Ապրիլին մենք կունենանք 3 օդանավ, հունիս-հուլիսին՝ եւս 2-ը։ Իսկ տարեվերջին՝ 8-ը»,- հավելել է նա։

«Բոինգից» բացի, ընկերությունը պլանավորում է գնել նաեւ CRJ օդանավեր։