տուն Լուրեր Արմենակյան փողոցից Տիգրան Մեծի պողոտա հատվածը փակ է. քաղաքապետարան

Արմենակյան փողոցից Տիգրան Մեծի պողոտա հատվածը փակ է. քաղաքապետարան

128
0

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են որ այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը:

«Հարգելի համաքաղաքացիներ, սանմաքրման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: