տուն ժամանց Շոու-բիզ Արմեն Պետրոսյան.“Երբ իմացա, որ չկա, շատ տխրեցի”

Արմեն Պետրոսյան.“Երբ իմացա, որ չկա, շատ տխրեցի”

198
0

Արմեն Պետրոսյանն Ամանորն այս տարի կդիմավորի արտերկրում: Դերասան-հումորիստը դեկտեմբերի 31-ին վարելու է Մոսկվայում կայանալիք հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ “Ամենահայկական ամանորյա գիշեր” համերգային ծրագիրը, որից հետո ընտանիքի հետ կմեկնի Միացյալ Նահանգներ` հանգստանալու:

“Նոր տարին աշխատում եմ նշել ընտանիքիս հետ. ավանդույթ է դարձել սեղանի շուրջ նստել հայրիկիս եւ մայրիկիս հետ: Եթե շարունակեմ աշխատել այս ռիթմով, դժվար թե հասցնեմ պատրաստվել Ամանորին: Նախապատրաստական աշխատանքները կթողնեմ տնեցիներին”,-BRAVO.am-ին ասել է Մենչը եւ հավելել, որ դեռ չի հասցրել նվերներ ընտրել, բայց մոտավորապես պատկերացնում է` ինչ պետք է գնի:

Նրա խոսքով` ամեն տարի փորձում է երեխաներին հետաքրքիր անակնկալներ մատուցել. 2014-ին Ձմեռ պապիկը հումորիստի որդու եւ դուստրերի բոլոր ցանկությունները կատարել է.“Մանուկ հասակում ես էլ բավական երկար ժամանակ հավատացել եմ Ձմեռ պապիկի գոյությանը, իսկ երբ իմացա, որ չկա, շատ տխրեցի”:

Մանրամասները` Bravo.am կայքում: