ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 20-ին կմեկնի Մինսկ` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն-2020» ռազմավարության համատեքստում մարդու կյանքի բոլոր փուլերում առողջապահական մոտեցումների իրականացմանը նվիրված ԱՀԿ նախարարական համաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 21 -ից 22-ը։
Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և Բելառուսի առողջապահության նախարարության ջանքերով կազմակերպված միջոցառմանը կմասնակցեն եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության նախարարներ, ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, դիտորդներ։
Համաժողովի շրջանակում կքննարկվեն մարդու կյանքի տարբեր փուլերում և սերնդեսերունդ փոխանցվող առողջությանը նպաստող կամ վնասող գործոնները` դրանց նշանակությունն ինչպես առողջապահության, այնպես էլ` պետական կառավարման բնագավառներում որոշելու համար:
Քննարկումների արդյունքում մշակված ամփոփիչ զեկույցում կընդունվի գործողությունների շրջանակային ծրագիր, որը կուղղորդի երկրներին պետական նոր ծրագրի մշակման գործում: