տուն Լուրեր Արմեն Մուրադյանը հանձնարարել է հետևել դպրոցներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը

Արմեն Մուրադյանը հանձնարարել է հետևել դպրոցներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը

84
0

mazpet naxarՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ կարևորվել է պետական պատվերի իրականացման համար հատկացված միջոցների արդյունավետ ծախսման հարցը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տեղեկացվել է, որ նախարարությունը հետևողականորեն շարունակելու է հանրապետության բուժհիմնարկներում պետական պատվերի շրջանակներում  հիվանդների բուժման գործընթացը, ինչը միտված է պետական բյուջից հատկացվող միջոցների ճիշտ և արդյունավետ ծախսման ապահովմանը:

Այնուհետև առողջապահության պատասխանատուների հետ քննարկվել են մոր և մանկան ծառայության կարևոր բժշկաժողովրդագրական ցուցանիշները։ Արմեն Մուրադյանն առաջարկել է բոլոր մարզերում իրականացնել մանրամասն վերլուծություններ` տալով ցուցանիշների միտումների գնահատականներ, դրանց բարելավման ուղիների առաջարկներ։ Այնուհետև նախարարությունում կկազմակերպվեն ըստ մարզերի առանձին քննարկումներ։

Նախարարը կարևորել է նաև պատվաստումների ընդգրկվածության նպատակային մակարդակի ապահովումը` որպես առողջապահական լրջագույն նշանակություն ունեցող ցուցանիշ:

Արմեն Մուրադյանը մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի ուշադրությունն է հրավիրել նաև տեղերում խմելու ջրի նկատմամբ հսկողության ուժեղացման, ինչպես նաև սննդային վարակներից ու թունավորումներից խուսափելու, սննդի անվտանգությունն ապահովելու նպատակով նախադպրոցական հիմնարկներում և դպրոցներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման խնդրի վրա: «Կանխարգելիչ միջոցառումներն օր առաջ պետք է իրականացվեն, որպեսզի ջրով կամ սննդով  պայմանավորված վարակիչ հիվանդությունների բռնկումներ չունենանք»,-ասել է նախարար ը` հավելելով, որ յուրաքանչյուր նման դեպք խիստ գնահատականի կարժանանա` հաշվի առնելով առողջապահական, սոցիալական և տնտեսական կորուստները:

Նախարարը միաժամանակ հորդորել է տեղերում ուշադրության կենտրոնում պահել ինչպես բուժական, այնպես էլ հանրային առողջապահական ծրագրերի իրականացման ընթացքը։