տուն Լուրեր Արմեն Մելիքբեկյանի մեկնաբանությունը CNN-ին Մխիթարյանի` Բաքու չմեկնելու վերաբերյալ

Արմեն Մելիքբեկյանի մեկնաբանությունը CNN-ին Մխիթարյանի` Բաքու չմեկնելու վերաբերյալ

91
0

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել` մեկնաբանելով Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու փաստը:

«Արսենալը», հիշեցնենք, մայիսի 29-ին Բաքվում կմրցի «Չելսիի» հետ` Եվրոպա լիգայի եզրափակչում.

«Սա այն դեպքն է, երբ Մխիթարյանը ներկայացնում է «Արսենալը», և ոչ Հայաստանի հավաքականը:

ՀՖՖ-ն իհարկե հետևում էր իրավիճակին: Բաքու չմեկնելու որոշումը կայացրել են ակումբն ու ֆուտբոլիստը ու մենք հավատում ենք, որ այս իրավիճակում դա լավագույն որոշումն էր:

ՀՖՖ-ն հասկանում է, որ կան մի քանի պատճառներ ու դրանցից մեկն այս թեմայի գերքաղաքականացումն էր ընդունող երկրում: Ըստ մեր լուրերի, Մխիթարյանին խորհուրդ են տվել հայկական դրոշը չցուցադրել Բաքվում, ինչն անընդունելի է մեզ համար: Երկրպագուները հիշում են, 2 տարի առաջ Ստոկհոլմում կայացած եզրափակչից հետո Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղի հերոսներից մեկն էր, պարզել էր հայկական դրոշը:

Եթե խոսում ենք անվտանգության մասին, պետք է նաև անվտանգ լինել հաղթանակի դեպքում դրոշը պարզելու հարցում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում