Քիչ առաջ Երեւանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց փոխել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոց կալանքը՝ նրա գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացնելով:
Այս մասին դատարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ դատարանը Մարտիրոսյանին ազատ կարձակի՝ մեկ միլիոն դրամ գրավի դիմաց:
«Սա չարյաց փոքրագույնն է, իրավական առումով, իհարկե, պետք է հասնենք նրան, որ դադարեցվի Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը»,- մեկնաբանելով դատարանի որոշումը՝ ասաց Գիվի Հովհաննիսյանը: