«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, հնարավոր է` գրավի դիմաց ազատ արձակեն: Այս մասին լրագրողներին հայտնեց Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
«Միջնորդություններ ներկայացրեցինք, ձերբակալման և կալանքի հետ կապված մեր բողոքը ներկայացրեցինք, նրանք էլ՝ դատախազը և քննիչները, չառարկեցին, որ գրավ կիրառվի` որպես այլընտրանքային խափանման միջոց»,- նշեց փաստաբանը:
Փաստաբանի կարծիքով՝ դատարանը գրավ կկիրառի, բայց գրավի չափի մասին չի կարող ասել, դա դատարանի որոշելիքն է:
Դատարանը որոշումը կհրապարակի ժամը 17:40-ին:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննարկվում էր Արմեն Մարտիրոսյանի ձերբակալության և կալանքի բողոքները: