տուն Լուրեր Արմեն քահանան գաղտնի ձայնագրել է Վահան Սրբազանի հետ զրույցը. Aravot.am

Արմեն քահանան գաղտնի ձայնագրել է Վահան Սրբազանի հետ զրույցը. Aravot.am

147
0

Վահրամ

Ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանի (լուսանկարում), Վեհափառը մերժել է ծանոթանալ ներկայացված ձայնագրությանը:

Վերջերս Հոլանդիայում ծառայող տեր Արմեն քահանա Մելքոնյանի քահանայագործության վերաբերյալ բազում քննարկումներ տեղ գտան մամուլի հրապարակումներում և սոցիալական ցանցերում, հնչեցվեցին նաև մեղադրանքներ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին: Ինչպիսի՞ն է Մայր Աթոռի դիրքորոշումը այս հարցում:

– Նախ և առաջ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արմեն քահանա Մելքոնյանը ժամանակին ձեռնադրվել է Հալեպում, կարճ ժամանակ քահանայագործել Տեր Զորում և Լիբանանում, ապա՝ շուրջ քսանհինգ տարիներ առաջ ստացել է ազատ վիճակի թուղթ և այլևս Կիլիկիո Կաթողիկոսության իշխանության ներքո չի գտնվում: Այնուհետև նա ծառայության է անցել Գերմանիայի հայոց թեմում և այսօր էլ շարունակում է մնալ այդ թեմի հոգևորականաց շարքերում իբրև այցելու հովիվ: Չլինելով հաստատագրված ծառայության մեջ` նա ժամանակ առ ժամանակ թեմի կողմից հրավիրվում է Ս. Պատարագների և այլ արարողությունների: Ամիսներ է, անգամ մեկ տարուց ավելի է, ինչ Արմեն քահանայի հետ քննարկվում է իր ծառայության հարցը Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության ենթակայության ներքո, նկատի ունենալով նաև իր բնակության վայրը, ինչի առնչությամբ իրենից և պահանջվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր: Նա նաև Մայր Աթոռ է ժամանակին եկել այդ կապակցությամբ: Որևէ պաշտոնանկության մասին խոսք չի կարող լինել, քանի որ որևէ տնօրինություն Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի կողմից նրա ծառայության առնչությամբ չի էլ եղել: Հետևաբար, այս պահին որևէ կերպ հարցը առնչել Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ցույցին նրա մասնակցության հետ՝ տեղին չէ և հարկ չկա Տեր Արմենի, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից շահարկելու խնդիրը:

 – Տեր Արմենը հայտարարել է, որ փաթեթ է ուղարկել, որտեղ տեղեկություններ են ներկայացված Վահան Սրբազանի առնչությամբ: Արդյոք ստացվե՞լ է նման փաթեթ և ինչ է այն բովանդակում:

– Այո՛, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ստացվել է Արմեն քահանայի նամակը կից ձայնագրությամբ: Պետք է նշել, որ ձայնագրությունը բովանդակում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի շուրջ արտահայտություններ: Դատապարտելի և անընդունելի նկատելով այն, որ Արմեն քահանայի կողմից գաղտնի ձայնագրվել է Վահան Սրբազանի հետ իր ունեցած զրույցը` Վեհափառ Հայրապետն անգամ մերժել է ծանոթանալ ներկայացված ձայնագրությանը: Նման քայլը հարիր չէ հոգևորականին, առավել ևս երբ խոսքը գնում է երկու հոգևոր եղբայրների հարաբերությունների մասին: Նման երևույթը պետք է բացառվի ներեկեղեցական կյանքում և չի կարող ճանապարհ հանդիսանալ խնդիրների բարվոք կարգավորման: Մայր Աթոռից արդարադատություն ակնկալող եկեղեցականն ինքն իրեն նախ չպետք է թույլ տար նման պահվածք և առավել ևս սեփական քայլերի արդարացման համար դիմեր նման միջոցների:

Շարունակությունը` Aravot.am-ում