Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը 80-ամյա հոբելյանից առաջ ամուսնալուծվում է: Նա որոշել է հրաժեշտ տալ 40 տարի միասին ապրած Տատյանա Վլասովային:
Արդեն մի քանի տարի է, ինչ դերասանը մտերիմ է դաշնակահարուհի, Ջիգարխանյանի թատրոնի երաժշտական ղեկավար Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Այս սիրավեպի պատճառով բարդացել են Ջիգարխանյանի ու իր թատրոնի այն դերասանների հարաբերությունները, որոնք հակամարտության մեջ են Վիտալինայի հետ: Այդ դերասանների մի մասը լքել է Արմեն Ջիգարխանյանի թատրոնը կամ միավորվել Տատյանա Վլասովայի հետ` ընդդեմ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի:
Արմեն Ջիգարխանյանը մի քանի տարի շարունակ չի շփվել իր նախկին կնոջ հետ, սակայն միայն հիմա է ամուսնալուծվելու որոշում կայացրել: