տուն Լուրեր Արմեն Ջիգարխանյանի ընտանիքը հերքում է դերասանի ծանր վիճակի մասին լուրերը

Արմեն Ջիգարխանյանի ընտանիքը հերքում է դերասանի ծանր վիճակի մասին լուրերը

121
0

jigarxanyan1

Ինչպես արդեն տեղեկացրել եմք,երեկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Այսօր ինստիտուտի տեղեկատվական ծառայությունից RIA Novosti-ն հայտնել են, որ նրա վիճակը ծանր է:

«…Վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է»,- ասել են տեղեկատվական կենտրոնում:

Արմեն Ջիգարխանյանի ընտանիքում, սակայն, հերքում են դերասանի ծանր վիճակի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները: Այդ մասին ТАСС-ին հայտնել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրեն, դերասանի կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: