տուն Լուրեր Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկատվությունը հերքվեց

Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկատվությունը հերքվեց

86
0

45701

Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

 Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կարնեևան:

«Սխալ տեղեկատվություն է շրջանառվում նման բան չկա: Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը լավ է, նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա հանգիստ աշխատում է»,-ասաց թատրոնի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Արմեն Ջիգրախանյանի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանադանոց և նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: