տուն Հասարակություն Մշակույթ Արմեն Ջիգարխանյանը հեռացել է իր թատրոնի տնօրենի պաշտոնից

Արմեն Ջիգարխանյանը հեռացել է իր թատրոնի տնօրենի պաշտոնից

111
0

4ef1352db54e68db45d627ec57493357Անվանի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի մոսկովյան թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ — Ռոմանովսկայան:

«Գազետա»-ի փոխանցմամբ` Ջիգարխանյանը  սեփական թատրոնում զբաղեցրել է թատրոնի նախագահի պաշտոնը:

Ջիգարխանյանը Ցիմբալյուկ — Ռոմանովսկայային իր նախկին պաշտոնում առաջարկել է` հաշվի առնելով, որ նա թատրոնում աշխատում է 8 տարի և ճանաչում է  կոլեկտիվին: Ջիգարխանյանը հույս է հայտնել, որ նա կարդարացնի իրենց սպասելիքները:

Միևնույն ժամանակ Մոսկվայում թատրոնների տնոօրենների խորհրդակցությանը Ջիգարխանյանը խոստովանել է, որ իր թատրոնը ծանր ֆինանսական վիճակում է, ունի նոր տնօրենի և մշակութային աջակցության կարիք:

Վիտալինա Ցիմբալյուկ — Ռոմանովսկայան նախկինում Ջիգարխանյանի թատրոնում զբաղեցրել է երաժշտական մասի ղեկավարի պաշտոնը: