տուն Լուրեր Արմեն Գևորգյանը նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար

Արմեն Գևորգյանը նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար

142
0

Armen

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-­ին ստորագրել է հրամանագիր Արմեն Գևորգյանին  Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար»:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: