տուն Լուրեր Արմեն Ավետիսյանը «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը

Արմեն Ավետիսյանը «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը

104
0

ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը օրեր առաջ դիմել էր պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:

Այս մասին Տավուշի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Բայց, ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար այսպիսի քայլի են դիմել: Եվ եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, մենք պետք է այդ հյուրանոցը հրապարակային հանենք աճուրդի: Գնահատում են, որ դա 10-15, ընդհուպ ասում են՝ մինչև 20 մլն դոլար կարող է արժենալ: Եվ այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ Արմեն Ավետիսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ փողերի լվացման մեղադրանքով: