տուն Լուրեր Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը` Բաքվում (ֆոտո)

Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը` Բաքվում (ֆոտո)

140
0

21765312_1413061868813076_3100510673639418375_n

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արդեն հասել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Պատգամավորները մեկնել են Եվրանեսթի նիստին մասնակցելու նապատակով:

«Այսօր տոնական ողջ օրը ճանապարհներին էինք։ Վերջապես հասանք Բաքու։ Սրտանց շնորհավորում ենք մեզ՝ բոլորիս մեր պետության ծննդյան առիթով։ Խորին երախտիքը Հայաստանին իրենց կյանքը նվիրած մարդկանց։ Մենք ուժեղ ենք միասին և ոչինչ ենք առանց մեր Հայրենիքի։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»,- այս մասին գրված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում: