Ավարտելով Հայաստանի կրթության և գիտության նախարարի իմ լիազորությունները՝ շնորհակալությունս եմ հայտնում՝
— Երկրի Նախագահին՝ վստահության, այս տարիների ընթացքում ոլորտին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար;
— Կառավարության ղեկավարին՝ համատեղ գործունեության և թիմային աշխատանքի համար;
— Կառավարության բոլոր անդամներին՝ գործընկերության և ընկերության համար;
— ՀՀ ԿԳՆ աշխատակազմին՝ դրսևորած պրոֆեսիոնալիզմի և գիտելիքի միջոցով Հայրենիքը շենացնելու հավատի համար;
— Բոլոր ուսուցիչներին, դասախոսներին և գիտնականներին՝ իրենց աշխատանքային նվիրվածության և առաքելության համար;
— Մեր աշակերտներին և ուսանողներին՝ իրենց պայծառության և մեր երկրում իրենց ապագան սեփական խելքով կառուցելու պատրաստակամության համար;
— Լրատվական միջոցներին՝ լուսաբանման, քննադատության և դրվատանքի համար:
— Մայր Աթոռին, մեր բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ արդյունավետ համագործակցության և հետևողական սատարման համար;
— Մեր քաղաքացիներին՝ մեր երեխաներին լավ կրթություն և դաստիարակություն տալու մեր համատեղ ջանքերի համար:
Հետագա հաջողություններ եմ մաղթում նորանշանակ նախարարին, նախարարության կոլեկտիվին և ամբողջ ոլորտին իրենց դժվար, բայց շնորհակալ ու կարևոր գործում: