տուն Լուրեր Արմեն Աշոտյանի Ամանորյա ուղերձը

Արմեն Աշոտյանի Ամանորյա ուղերձը

221
0

armen-ashotyan_3

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կրթության և գիտության բնագավառի հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ և աշակերտներ,

ՀՀ կրթության և գիտության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Յուրաքանչյուր տարեմուտ խորհրդանշական է նաև նրանով, որ հնարավորություն է տալիս բոլորիս հաշվետու լինել կատարած աշխատանքի համար և նախանշել գալիք տարվա անելիքները:

Կրթության բնագավառի համար անցնող 2014 թվականը նշանակալի էր հաջողություններով, բարեփոխումների լայնածավալ գործընթացով, ապագայի համար նախատեսած բազմաթիվ ծրագրերով ու անելիքներով:

Լավատեսությամբ և ապագա հաջողությունների հաստատակամությամբ լի ցանկանում եմ, որ գալիք 2015 թվականը մեր դպրոցականների և ուսանողության համար լինի գիտելիքի վերարժևորման, մրցունակ, միջազգային չափանիշներին համարժեք մասնագիտական գիտելիքների ձեռքբերման տարի:

Բարձրակարգ, որակյալ կրթության ապահովումը, կատարած աշխատանքի հանդեպ պատասխանատվությունն ու խստապահանջությունը թող շարունակեն մնալ առաջնահերթ ուղենիշը` մեր մանկավարժների և դասախոսների համար:

Թող հայ գիտնականների և հետազոտողների նորարարական միտքը նվաճի գիտության բարձունքները, և հնարավորություն ունենանք աշխարհին ներկայանալ ոչ միայն մեր ավագ սերնդի, այլև երիտասարդ գիտնականների նորանոր անուններով:

Ցանկանում եմ, որ գալիք 2015 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության, միասնության, հաղթանակների, իսկ յուրաքանչյուրիդ համար՝ մասնագիտական նոր ձեռքբերումների, ստեղծագործ աշխատանքի և առաջընթացի տարի:

Թող Սուրբ Ծննդյան խորհուրդն ու Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությունն ուղեկից լինեն բոլորիս ողջ տարվա ընթացքում:

Մաղթում եմ լավատեսություն և անձնական երջանկություն»։