տուն Լուրեր Արմեն Աշոտյանը ԵԺԿ նախագահին տեղեկացրել է ՀՀ իրավիճակի մասին

Արմեն Աշոտյանը ԵԺԿ նախագահին տեղեկացրել է ՀՀ իրավիճակի մասին

79
0

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ։ Հանդիպման մանրամասների մասին Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության շտաբում հանդիպում ունեցա կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլի հետ: Ես նախագահին տեղեկացրեցի հայաստանյան վերջին իրադարձությունների և ներկայիս իրավիճակի մասին: Մենք քննարկել ենք մեր կուսակցության հետագա մասնակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության  գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հետագա համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում»,- նշել է նա։