ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է մամուլի ներկայացուցիչներին Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ:
«Սիրելի լրագրողներ,
Մեկ տարի աշխատելով ձեր դաշտում, որպես ԵՌԱՆԿՅՈՒՆԻ հաղորդաշարի հեղինակ և վարող, համոզվեցի, որ ձեր գործն էլ գործ չի 🙂
Դժվար է բոլորի՝ և իշխանության, և ընդդիմության, և հասարակության հետ:
Շատ կուզենամ, որ ձեր մտավոր և բարոյական ներուժը ձեզ միաժամանակ և տա, և սահմանափակի այն ազատությունը, առանց որի մամուլը գոյություն ունենալ չի կարող:
Շնորհակալ եմ իմ նաև այն գործընկերներին, որոնց հետ աշխատում, շփվում և որոնցից նաև սովորում եմ վերջին 15 տարվա ընթացքում»:
Օգտատերերից մեկի հարցին` պատգամավորի գո՞րծն է ավելի հետաքրքիր, թե՞ լրագրողի, Աշոտյանը կատակել է` նախարարի: