ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին դատի տալու մասին։
«Արարատ Միրզոյանը քիչ առաջ Ազատության ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա:
Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար:
Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ: Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին», — Facebook-ի իր էջում գրել է Աշոտյանը։