տուն Լուրեր Արմեն Ամիրյանն ընդունել է հայ-չեխական արշավախմբի անդամներին

Արմեն Ամիրյանն ընդունել է հայ-չեխական արշավախմբի անդամներին

100
0

photo

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր ընդունել է հայ-չեխական համատեղ արշավախմբի անդամներին: Պատվիրակության հայկական կողմը ներկայացրել է արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ողջունել է հյուրերին և կարևորել բնագավառում միջազգային համագործակցության փորձը: Նախարարը բարձր է գնահատել այս ոլորտում հայ-չեխական համատեղ ծրագիրը և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հնագիտության ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

Նշենք, որ հայ-չեխական արշավախմբի աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի սեպտեմբերին, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև 2015 թվականին ձեռք բերված համաձայնությամբ:

Արշավախմբի նպատակն է ՀՀ Արմավիրի մարզի հնագիտական հուշարձաններում իրականացնել գեոֆիզիկական հետազոտություններ: Այս տարվա հետազոտություններն ընդգրկում են Արմավիրի մարզի մի շարք հնավայրեր («Խանջյան բլուր» և «Աղվեսի ղռեր» բնակատեղիներ, Լեռնամերձի հնագիտական համալիր, Արգիշտիխինիլի և Հին Արմավիր քաղաքատեղիների միջև ընկած տարածք):