տուն Լուրեր Արմավիրում վերընտրվել է գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը

Արմավիրում վերընտրվել է գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը

98
0

ruben

Արմավիրում քաղաքապետի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն` գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում ստանալով  8169 ձայն` վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից: Ընտրատարածքում գրանցված 28 421 ընտրողների ընդհանուր թվից Ռուբեն Խլղաթյանին դեմ են քվեարկել  810  ընտրող, իսկ 265 քվեաթերթիկ էլ անվավաեր է ճանաչվել: