տուն Լուրեր Արմավիրի մարզում արտահերթ ընտրություն է լինելու

Արմավիրի մարզում արտահերթ ընտրություն է լինելու

126
0

armavir

ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքի ղեկավար Սամվել Հակոբյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Սամվել Ավետյանը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին մահացել է:

Կառավարությունը որոշեց՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքի ղեկավար Սամվել Հակոբյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված  և  որոշումն ընդունելուց  հետո, 40 օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել արտահերթ ընտրությունը:

Ընտրությունը կազմակերպելու համար ԿԸՀ-ին հատկացվեց  1 միլիոն 124 հազար յոթ հարյուր դրամ, իսկ ոստիկանությանը՝ 4.9 հազար դրամ: