Այսօր` հոկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 19:30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Զվարթնոց թաղամասի Թորոմոնյան 13 տուն, որտեղից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին 2 տարեկան երեխան մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների, երեխայի` 2 տարեկան Տիգրան Մարուքյանի մահվան պատճառը եղել է այն, որ սնվելու ժամանակ կերակուրը մնացել է նրա կերակրափողում, ինչի հետևանքով շնչուղիները չեն գործել: