ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում ներկա է գտնվել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև տվյալ զորամասի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները, նորակոչիկների հարազատները:
Մարզպետը շնորհավորել է նորակոչիկներին` հույս հայտնելով, որ նրանք կկոփվեն որպես խիզախ զինվորներ և բարձր կպահեն զորամասի հեղինակությունը` փոխանցելով այն ապագա զորակոչիկներին: