Ցուցարարները շարունակում են փակ պահել Արմավիրի մարզպետարանի շենքի մուտքը: Նրանք մարզպետ Աշոտ Ղահրամանյանից պահանջում են կամ միանալ ժողովրդին, կամ հրաժարական տալ:
Արմավիրցիները պնդում են, որ մարզպետը շենքի ներսում է, սակայն դեռ դուրս չի եկել, իսկ իրենք կմնան այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները չբավարարվեն:
Նշենք նաև, որ ցույցին միացել են նաև Արմավիրի դպրոցներից ուսուցիչներ, բժիշկներ, նաև այլ ընկերությունների աշխատակիցներ: